ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան»․ վարչապետ
13:10, 26.03.2020 | mamul.am
5099 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց՝ նորից ազդակներ են ստացվել, որ սկսել են կիրառել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան` համարելով, որ ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի դրան: «Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները: Հիմա շատ խանութներ, ձեռնարկություններ չեն աշխատում: Այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերը քիչ են: ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի ու խստորեն պատժի նրանց: Որևէ արդարացում չկա»,- հայտարարեց վարչապետը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ ծավալով, բալոր գործառույթներն իրականացնում են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր