ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Էդպիսի բան պահանջելու իրավունք ոստիկանները չունեն». Արթուր Գրիգորյան
01:05, 27.03.2020 | mamul.am
8722 | 0

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարետատան ժողովրդին խնդրում եմ տեղ հասցնել, որ ինքնանպատակ թղթեր խզբզելու հրահանգներ տալուն զուգահեռ իրենց աչքերից բթությունը թափվող ոստիկաններին նաև բացատրեն, որ այդ թղթի ամբողջ իմաստն էն ա, որ դրա հոգեբանական ազդեցությունից դրդված՝ մարդիկ միայն կենսական կարիքների համար դուրս գան։ Ու երբ երկու տոպրակ լիքը սնունդ ձեռքիդ քայլում ես, չկանգնացնեն ու էդ տխմար թղթից ուզեն, քանի որ պարզա, որ էդպես զբոսանքի չես դուրս եկել։ Մեկ էլ՝ իրենցից դուրս չպահանջեն, որ դիմակ կրես, քանի որ իրենց բութ ուղեղին չի հասել առողջապահության նախարարի հարյուր անգամ ասածը դիմակների անօգուտ լինելու վերաբերյալ։ Էդպիսի բան պահանջելու իրավունք իրենք չունեն։ Մեկ էլ՝ հինգ հոգով մայթին չբրջվեն։

Երեք տարբեր դրվագներ պատմեցի մեկ անգամ տուն-խանութ այցելության արդյունքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր