ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հատուկ իրավիճակն է մեզ ստիպել գնալ այս քայլին». Հակոբ Արշակյան
22:40, 26.03.2020 | mamul.am
6086 | 0

«Առաջին լրատվական»-ի եթերում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իրենց գրեթե բոլոր ծրագրերը վերաձևակերպվում են, մասնավորապես վերապատրաստման և բարձր տեխնոլոգիական ոլորտում կրթական ծրագրերը դառնում են հեռավար:

«Փաթեթ ենք պատրաստել կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի համար, մրցույթ կհայտարարվի, առաջին հինգ տեղերը զբաղեցնողներին դրամաշնորհներ կտրվեն: Նպատակը բոլոր ստեղծարար գաղափարները, առողջապահության, ոստիկանության համակարգերի համար ամենաարժեքավոր առաջարկները հավաքելն է, և ֆինանսավորելը, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն: Հատուկ իրավիճակն է մեզ ստիպել գնալ այս քայլին»,- ասել է նախարարը:

Նախարարի կարծիքով՝ անհնարին է, որ ճգնաժամը ՏՏ ոլորտի կողքով անցնի. «Ոլորտի որոշ ընկերություններ կզգան ճգնաժամը, որոշներն էլ աճ կգրանցեն, մասնավորապես այն ընկերություննրը, որոնք կապված են հեռավար աշխատանքի հետ, օրինակ՝ հայկական ընկերություններից մեկը 700 տոկոս աճ էր գրանցել մի քանի օրվա ընթացքում, քանի որ զբաղվում է տեսազանգերի ընթացքում աղմուկի չեզոքացմամբ»,-ասել է նա:
Արշակյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառով՝ զբոսաշրջության և սպասարկման ոլորտները մեծ վնասներ կկրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր