ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ժողովո՛ւրդ ջան, այ հիմա՝ ուշադիր». Արման Աբովյան
23:30, 26.03.2020 | mamul.am
12440 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Ժողովո՛ւրդ ջան, այ հիմա` ուշադիր։ Հայկական տեղեկատվական դաշտում արդեն տևական ժամանակ գործում են ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող կեղծ հայկական օգտատերերի պրոֆիլներ, որոնք տարածում են ակնհայտ սադրիչ և խուճապային տեղեկություն համաճարակի մասին։ Համոզված եմ, որ սուտ տեղեկություններ տարածողները վերահսկվում են թուրքերի և ադրբեջանցիների կողմից... Դա ակնհայտ է, քանի որ կեղծ օգտատերերը գործում են սինխրոն և շատ համակարգված, իսկ դա նվազագույնը հնարավոր է, երբ կա հստակ տարածման պլան, որը շատ կոնկրետ թիրախավորում է հայկական պոպուլյար ֆեյսբուքյան խմբեր և էջեր։
Կրկին ստիպված եմ թվարկել սոցցանցերում գործող հիգիենայի կանոնները։
1. Յուրաքանչյուր աղմկահարույց տեղեկություն, որը կտեսնեք համացանցում, ԱՆՊԱՅՄԱՆ վերստուգեք ձեր կողմից վստահված երեք-չորս լրատվական աղբյուրների միջոցով։
2. Կեղծ լուրերը հիմնականում շատ տագնապալի բնույթ են կրում, դա պետք է միանգամից ձեր մոտ առաջացնի կասկած։ Կրկնեմ, յուրաքանչյուր տագնապալի նյութ պետք է ձեր կողմից ընդունվի որպես կասկածելի, մինչև չվերահաստատվի մի քանի չեզոք և վստահելի աղբյուրից։
3. Որպես կանոն, հատուկ տարածվող կեղծ նյութերն անում են հղումներ ինչ-որ «ճ» կլասի հղումով, կամ օրինակ «տակիս հարևանի բաջանաղի կուրսեցու ընկերոջ պապայի սանիկը» ասում է, որ...և դրվում է կեղծ լուրը։
Հիշեք մի բան` կեղծ լուրեր տարածողները կարծում են, որ դուք այնքան պրիմիտիվ և անգրագետ եք, որ ձեզ կարելի է կերակրել խուճապ առաջացնող ինֆո։
Հիշեք մի բան` դուք իրենցից ավելի խելացի եք ու խորամանկ։ Այնպես որ, եթե կիրառեք վերը նշված շատ պարզ կանոնները, ապա դուք դրանց հաստատ կբացահայտեք։
Եղե՛ք առողջ և սրանց պրիմիտիվ սադրանքների չտրվեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր