ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը․ «Ժողովուրդ»
08:45, 27.03.2020 | mamul.am
9569 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Մեր տեղեկություններով՝ այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպում կունենա խորհրդի անդամի թեկնածուի հետ։

Հիշեցնենք, որ ամռանը լրանալու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, և իշխանությունները, փաստորեն, արդեն ունեն իրենց թեկնածուն։ Իսկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ այդ հարցը կքննարկվի արդեն մարտի 31-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր