ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել»․ վարչապետ
08:35, 27.03.2020 | mamul.am
18280 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել:

Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:

Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին:

Հեշտ չի լինելու: Բայց հավատում եմ, որ նրանց օրինակով շատ կանայք կոգեւորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր