Հայաստանում կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի, այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հիշեցնենք՝ երեկ այս ժամի տվյալներով վարակման 25 նոր դեպք էր գրանցվել. հաստատված դեպքերի թիվը կազմում էր 290, բուժվածներինը՝ 18։ Երեկոյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահվան առաջին դեպքն էր արձանագրվել։ |