ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի վերջո «սև կարապը» գույնը չի փոխում և չի դառնում սպիտակ». Արտակ Մանուկյան
04:05, 28.03.2020 | mamul.am
6724 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներեք, բայց այսօր ուզում եմ մի քիչ բարձրաձայն մտածեմ՝ նկատելով տարատեսակ կանխատեսումներ կորոնավիրուսի տարածման մասով․․․
Վերջին օրերին մեծ թվով հրապարակումներ են ակտիվորեն շրջանառվում, որտեղ տարատեսակ կանխատեսումներ ու դրանց հիման վրա գնահատականներ են ներկայացվում Հայաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման միտումների վերաբերյալ։
Չնայած որ տարբեր սցենարներ են ներկայացվում, (ընդհուպ մինչև ապոկալիպտիկ բնույթի) սակայն, ըստ իս, դրանց գերակշիռ մասում կարելի է գտնել մի քանի էական բացթողումներ, մասնավորապես
1) Չնայած այդ կանխատեսումների հեղինակներն ընդունում են, որ գործ ունենք «սև կարապի» հետ, այսինքն գործ ունենք գոյություն ունեցող գործիքներով կանխատեսման ոչ ենթակա երևույթի հետ, սակայն միաժամանակ չեն դիմանում գայթակղությանը և փորձում են հենց այդ նույն գործիքների օգնությամբ կանխատեսել ճգնաժամի տարածման միտումները, դրանով իսկ յուրօրինակ «ծուղակի» մեջ գցելով իրենց: Ի վերջո «սև կարապը» գույնը չի փոխում և չի դառնում սպիտակ, հետևաբար անկանխատեսելի է ինչպես դրա գալը, այնպես էլ միտումները։)
2) Կրկնեմ, գրեթե բոլոր կանխատեսումներում վարակի տարածման միջին գործակիցը դիտարկվում է ԱՆՓՈՓՈԽ առանց սեզոնով պայմանավորված ջերմաստիճանային տատանումների, միջին ջերմաստիճանի և այլն, ինչը ևս նվազեցնում է կանխատեսումների ճշմարտացիությունը։
3) Հաշվի չի առնվում վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետությունը (կարող ենք վստահաբար պնդել, որ դրանց արդյունքում Հայաստանում վարակի տարածման գործակիցը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է հրապարակված շատ նյութերում (օրինակ՝ կորոնավիրուսի դեպքում վարակի տարածման միջին գործակից է ընդունվում 2․5-ը և շատ հրապարակումներում հենց այս թիվն է կիրառված, սակայն վարակի տարածման կանխարգելման միջոցառումներով պայմանավորված այն էականորեն նվազում է և կարող ենք ենթադրել, որ հասարակութան կողմից այդ քայլերին հետևելու պարագայում այն ևս կշարունակի նվազել)
4) հաշվի չեն առնում երկրի ժողովրդագրական առանձնահատկությունները, ոչ միայն տարիքային առումով, այլ նաև քաղաք/գյուղ առումով։
Ցանկության դեպքում նմանատիպ, բայց շատ էական թերությունների ցանկը կարող ենք շարունակել, բայց չեմ ցանկանում խաթարել Ձեր իմունիտետը՝ երկարաշունչ տեքստեր ընթերցելով, ուստի սահմանափակվենք այսքանով․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր