ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՄՆ-ն առաջին տեղում է #COVID_19 կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով․ #TheNewYorkTimes
10:20, 27.03.2020 | mamul.am
11616 | 0

ԱՄՆ-ն առաջ է անցել այլ երկրներից` նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով։ Այս ցուցանիշները հրապարակել է New York Times-ը՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներին։

Ըստ թերթի՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 82 404 դեպք, մահացել 1 178 մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է, որտեղ գրանցվել է 81 782 դեպք և 3 291 մահ, իսկ երրորդ տեղում՝ Իտալիան․ վարակի 80 589 դեպք, մահվան՝ 8 251:

ԱՄՆ-ում ամենաշատ դեպքերը գրանցվել են Նյու Յորք նահանգում (37 802), Նյու Ջերսիում (6 876) և Կալիֆորնիայում (3 802):

The New York Times-ը նշել է, որ ԱՄՆ-ում իրավիճակը սրվել է «սխալների և բաց թողնված հնարավորությունների» հետևանքով: Գիտնականները նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ն ինչ-որ մի պահի կդառնա պանդեմիայից առավել տուժած երկիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր