Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ Թրամփը կորոնավիրուսին վախեցնելով հայտարարեց, որ մինչև ապրիլի 12-ը ամեն բան վերջացած կլինի և իրենք կշարունակեն վայելել կյանքը. հետո լուծի դեղ գովազդեց ու մարդիկ սկսեցին վատանալ։ 3 օր առաջ էլ հայտարարեց, որ մարդկանց շուտով աշխատանքի կուղարկեն։ Այսօր ԱՄՆ-ն վարակվածների թվով անցավ Չինաստանին։ Բայց սա հեչ, կարևորն այն է, որ բազմաթիվ ֆեյսբուքահայեր լուրջ դեմքով իրենց հիացմունքն արտահայտեցին Թրամփի վարած քաղաքականության հանդեպ»։ |