ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետք է ժամ առաջ կանգնեցնել ընտրամեքենան». տնտեսագետը՝ Արցախում ընտրությունների մասին
11:10, 27.03.2020 | mamul.am
4079 | 0

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կասկածից վեր է, որ Հայաստանում հայտարարված
արտակարգ դրությունը միանգամայն ադեկվատ է այն իրավիճակին, որում, ցավոք, հայտնվել է մեր երկիրը։ Եվ խստացման ուղղությամբ ընդունվող որոշումներն էլ տեղին են ու արդարացված։ Կառավարությունն ու պարետատունը գործում են արդյունավետ ու եռանդուն քայլեր անում։
Բայց ի՞նչ է կատարվում Արցախում։ Ասես, ոչինչ չի եղել. մարդիկ անխռով նախապատրաստվում են ընտրությունների, այն դեպքում, երբ ողջ աշխարհը տագնապի մեջ է։ Ի՞նչ է՝ հանուն իշխանության մղվող պայքարը բթացրե՞լ է մարդկանց զգոնությունը, թե՞ մեր հերոսների արյամբ սրբացած ու մեր որդիների հուժկու բազուկով պաշտպանվող այդ հողակտորում իշխելու մոլուցքն այդքան անդիմադրելի է՝ համեմատած այն արհավիրքին, որ կոչվում է կորոնավիրուս։ Ի՞նչ է՝ Արցախը Հայաստան չէ՞։
Հարկավոր է սթափվել. ոչինչ չի կարող ավելի թանկ լինել, քան մարդկանց (այդ թվում՝ հենց իրենց՝ կենաց-մահու ընտրապայքարի ելածների) կյանքն ու առողջությունը, իսկ ավելի լայն իմաստով՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը։ Ուստի պետք է ժամ առաջ կանգնեցնել ընտրամեքենան, ու այնպես, ինչպես Հայաստանում՝ արտակարգ դրություն մտցնել, մինչև մահաբեր վտանգը կանցնի։ Երկու հայկական պետությունները չեն կարող միևնույն կյանքով ու միևնույն օրակարգով չապրել։ Պետք է քայլ անել, հետո ուշ է լինելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր