ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հրաժարվում են սաուդյան նավթից
22:30, 27.03.2020 | mamul.am
12452 | 0

ԱՄՆ-ում և Եվրոպայում նավթավերամշակման գործարանները հրաժարվում են Սաուդյան Արաբիայից իջեցված գներով հավելյալ ծավալների նավթի ձեռք բերումից, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ըստ թերթի՝ Սաուդյան Արաբիան գտնվում է դժվար իրավիճակում՝ կապված նավթի նոր գնորդներ գտնելու հետ: Դա բացատրվում է նրանով, որ գնորդները բախվում են պահեստային տարածքների բացակայության խնդրին, ինչը նրանց համար ավելի է բարդացնում վառելիքի նոր ծավալի ձեռքբերումը:
Ըստ թրեյդերների՝ նավթի պահանջարկն ընկել է Հնդկաստանում, ինչը կապված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը կարողացել է վերսկսել իր մատակարարումները դեպի Չինաստան, որտեղ նավթի պահանջարկը վերականգնվում է:
Համաձայն հոդվածի՝ նավթի գների անկումը ուղղված էր ուղղակիորեն Ռուսաստանի շուկայի մասնաբաժնի ձեռքբերմանը, մասնավորապես՝ եվրոպական երկրներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր