ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Այսօր Թատրոնի միջազգային օրն է
12:10, 27.03.2020 | mamul.am
3743 | 0

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է «Թատրոնի Միջազգային Օրը» (World Theatre Day): Այս տոնը հաստատվել է դեռևս 1961թ. Միջազգային թատերական ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX-րդ կոնգրեսում:

Այս նախաձեռնության գործունեությունը ուղղված է դեպի «Ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության հաստատմանը և ամբողջ աշխարհի թատերական գործիչների ստեղծագործական համագործակցությանը»- ասվում է կոնգրեսի հայտարարության մեջ:

«Թատրոն» բառը ծագել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դիտելու վայր»: Նրա խորհրդանիշն են համարվում դիմակները:

Ի դեպ, Թատրոնի համաշխարհային օրվան նվիրված առաջին ուղերձը 1962 թվականին գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր