ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ես չունեմ նման տեղեկատվություն»․ ԱՆ խոսնակը՝ Ալափարսում մահվան դեպքի մասին
14:50, 27.03.2020 | mamul.am
7549 | 0

Մարտի 26-ին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում «միակողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել: Նշվում էր, որ կինը տեղափոխվել էր Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոց։ Արդյոք նման դեպք արձանագրվե՞լ է, եթե այո, կինը կորոնավիրուսով վարակված եղե՞լ է: MAMUL.am-ի հարցին ի պատասխան առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց. «Ես չունեմ նման տեղեկատվություն: Եղել է մահվան մեկ դեպք, որի մասին մենք պաշտոնապես տեղեկացրել ենք: Դրանից հետո մահվան դեպք չի եղել»,- նշեց մամուլի խոսնակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր