ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Էս տարի մի թիզ անգամ անմշակ հող չե՛նք թողում». Վարազդատ Կարապետյան
00:15, 28.03.2020 | mamul.am
6377 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, էս տարի մի թիզ անգամ անմշակ հող չե՛նք թողում։
Լցվե՛ք դաշտերը, էս հողը խոպան սպասում է մեզ։
Չգիտենք, թե ինչ կլինի աշխարհի հետ վեց ամիս, մեկ տարի, երկու տարի հետո։ Միանշանակ էլ նախկին աշխարհը, գյուղը, քաղաքը չենք ունենա։
Մեր հույսը մենք ենք, մեր հողը, Բարիք արարող Մարդը։
Մեկուսանալը ճիշտ է, բայց պարապ մի՛ նստեք գյուղերում։ Վե՛ր կացեք ու վարեք հողը։ Մեկդ ցորեն թող ցանի, մյուսդ՝ գարի, լոբի կամ կաղամբ, գազար կամ բազուկ, կտավատ կամ հաճար։
Պարապ չմնա՛ք ու պարապ չթողե՛ք հողը։

Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի։ Չնստեք ու սպասեք սահմանները բացելուն։ Գործե՛ք։ Անգամ եթե հետո բարենպաստ լինի ու գնաք, դուք հիմա ձեր ջանքը, եռանդը, միջոցները դրեք ու մշակեք հողը։

Մեր արմատը մեր հողի մեջ է։ Մեր մաքուր արմատը։ Մեր գյուղն Աստված է ստեղծել, մեր ապավենը հիմա մեր հողն է ու մեր գյուղը։

Հ.Գ. Կառավարությունն ամեն շաբաթ հայտարարում է գյուղին ու գյուղատնտեսությանն աջակցող նոր միջոցների մասին։ Հետևեք ու օգտվե՛ք։ Նաև հուշեք, թե աջակցության ի՛նչ նոր միջոցների կարիք կա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր