«Արտակարգ դրության ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ մեր քաղաքացիներից, որոնցից շուրջ 286-ը պայմանավորված են եղել կորոնավիրուսով»,- այսօր` ասուլիսի ժամանակ, հայտնեց ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ վաղը առավոտյան՝ 06:00-ից հանրապետության ողջ տարածքում՝ հանրային տարածքներում և կանգառներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ: «Գործողությունը հանրապետության բոլոր համայքներում կիրականացվի օրական 2 անգամ: Մինչ այս էլ ԱԻՆ ստորաբաժանումների ներկայացուցիչներն իրականացրել են ախտահանման աշխատանքներ, սակայն դրանք արվել են ըստ անհրաժեշտության: Վաղվանից դա կդառնա պարտադիր»,- նշեց նա: |