ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները թեստ հանձնեն». Արփինե Հովհաննիսյան
21:40, 27.03.2020 | mamul.am
5474 | 0

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեստ հանձնեն։
Հարց 1. Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեստը հանձնեն, թե ով գնաց՝ գնաց, ով դեռ ոչ՝ միայն իրենք պիտի հանձնե՞ն:
Հարց 2. Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի հստակեցրել որտեղ և ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ո՞ւր է պաշտոնական հաղորդագրությունը:
Հարց 3. Ի՞նչ կարգով են այդ թեստը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ և որտե՞ղ:
Հարց 4. Ու՞մ կողմից է տրամադրվելու թեստի հանձնման մասին փաստաթուղթ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր