ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
ԵՊԲՀ-ն կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը
00:30, 28.03.2020 | mamul.am
4131 | 0

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում` զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները, հետազոտությունները: Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում:

ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի, Ֆրանսիայի քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կենտրոնի և Չեխիայի Կառլովա համալսարանի մասնակցությամբ` տարածելով իր կարողությունները` ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակում:

Հայաստանում նշված հետազոտման ենթակառուցվածքի ստեղծումը պայմանավորված է քաղցկեղի հիվանդացության և մահացության, նաև հազվադեպ չարորակ հիվանդությունների տարածվածության շատ բարձր ցուցանիշներով` համեմատելով եվրոպական երկրներում կատարվող հետազոտությունների հետ: ARICE նախագիծը ապահովելու է քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ` տարածաշրջանում:

Քաղցկեղի կանխարգելման, մասնավորապես` բիոմարկերների լայնածավալ պոպուլյացիոն հետազոտությունները նպաստելու են նոր գիտական նվաճումներին և բուժման հաջողություններին:

ARICE նախագծի իրականացումը հիմքեր կստեղծի կլինիկական բժշկության, կենսաբանության, բժշկական էթիկայի, բժշկական տնտեսագիտության, կենսաստատիստիկայի զարգացմանը:

Բժշկական համալսարանի կողմից համակարգվող, 3 տարի տևողությամբ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագիրը կիրականացվի ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրության ոլորտում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր