Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.74, EUR 547.57, RUB 6.82, GBP 608.34
+22 °C, +20 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
6 ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետների մասնաճյուղերի գործունեությունը
00:10, 28.03.2020

Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 24-ի №488-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք հասցեներում գործող «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում (սուպերմարկետներում), 24.03.2020թ. N 436-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք հասցեում գործող «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (սուպերմարկետում), 23.03.2020թ. N 423-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Մուրացան 113/4 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում 2020 թվականի մարտի 27-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք. 2) «Սաս Գրուպ» ՍՊԸ՝ ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք․ 3) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Մուրացան 113/4։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապակման պահից»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր