Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.36, EUR 545.47, RUB 6.88, GBP 604.97
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Խոշոր չափի տուգանք՝ մեքենաները առանց կատալիզատորների շահագործելու համար. «Ժամանակ»
09:20, 28.03.2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տուգանք սահմանել տրանսպորտային միջոցները առանց չեզոքացման համակարգի (կատալիզատորների) շահագործման համար:

Քաղաքացիների համար տուգանքը կլինի 300 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 500 հազար դրամ: Հետաքրքիրն այն է, որ տուգանք կկիրառվի 2020թ. հունվարի 1-ից հետո ներմուծված և շահագործված ավտոմեքենաների համար:

Կառավարությունը նման տուգանքի կիրառումը պայմանավորում է այն հանգամանքով, որ առանց չեզոքացման համակարգի մեքենաները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին:

Անհասկանալի է միայն, թե ինչու կառավարությունն այդ արգելքը չէր սահմանում ավելի շուտ, երբ մարդիկ մասսայաբար վաճառում էին իրենց մեքենաների կատալիզատորները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր