Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+16 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բալասանյանն ասել է, թե ապտակել է իր վրա զենք պահած Սասնա Ծռերի անդամներին»․ Վ․ Ավետիսյան
10:00, 28.03.2020

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում ասել է, թե ինքն ապտակել է Սասնա Ծռերի այն անդամներին, որ իր վրա զենք են պահել:

Նրա վրա ոչ մեկը զենք չի պահել։ Եվ նա ոչ մեկին չի ապտակել։ Մեղմ ասած՝ չէր էլ կարող։

Նա իրեն փորձում էր ներկայացնել որպես անաչառ միջնորդ։ Սակայն մենք շատ լավ էինք ճանաչում նրան և գիտեինք, որ ռեժիմի կամակատար է։

Վիտալի Բալասանյանը հանցագործ է և դավաճան, ինչի պատճառով վաստակել է իր տեղը առաջիկայում կայանալիք Հայկական Նյուրնբերգի ամբաստանյալների աթոռին:

Իսկ մինչ այդ՝ դեռ ժամանակ ունի 5-րդ շարասյան մեդիա հարթակներում տղայական ստախոսությամբ ու գլուխգովանությամբ դրսևորվելու համար»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր