Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+16 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում»․ Թևոսյանը՝ Պետրոսյանին
10:20, 28.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:

Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր