ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Գետափ-Մարտունի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
10:45, 28.03.2020 | mamul.am
8522 | 0

Մարտի 28-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին–Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Peugeot» (վարորդ Էմիլ Փ., ծնված 1980թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ուղևոր Էրիկ Ս-ն (ծնված 2000թ.) տեղում մահացել է, իսկ Է. Փանոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Էմիլ Փ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր