Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.82, EUR 530.41, RUB 6.81, GBP 595.63
+20 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռուսաստանում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը. նախնական վարկածով նրա մոտ կորոնավիրուս էր. #МК
11:30, 28.03.2020

Ուրբաթ երեկոյան «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Նա Սեչենովի համալսարանի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում պրոֆեսոր է աշխատել: Այդ մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
69-ամյա կինը մարտի 23-ին Արևմտյան օկրուգի հիվանդանոց էր տեղափոխվել իր բնակարանից։ Նա ունեցել էր բարձր ջերմություն ու դժվարացած շնչառություն: Սակայն կնոջ վիճակը չէր լավացել, և նրան տեղափոխել էին Նովոմոսկովսկի վարչական օկրուգի Կոմունարկա գյուղի հիվանդանոց, որտեղ և նախապես հաստատվել էր COVID-19 ախտորոշումը։ Ա. Հասրաթյանն այս հիվանդանոցում էլ մահացել է։ Բժիշկները ճշտում են՝ արդյոք կորոնավիրուսը եղել է նրա մահվան պատճառը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և շփում չի ունեցել ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ:
Ա. Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտի խոշոր մասնագետ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր