ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ շուկայում նավթի բացասական գներ են․ #Bloomberg
14:40, 28.03.2020 | mamul.am
7576 | 0

ԱՄՆ-ում նավթի պահանջարկն ընկել է այն աստիճանի, որ որոշ արտադրողներ ստիպված են լինում լրացուցիչ վճարել պահեստային կայանները բեռնաթափելու համար, հայտնում է Bloomberg-ը:
Wyoming Asphalt Sour նավթի տեսակի համար ֆիքսվել է մեկ բարելի դիմաց մինուս 19 ցենտ արժեքը: Mercuria Energy Group Ltd ընկերությունը սկսել է գնորդների առաջարկել 19 ցենտ՝ պահեստից հանված յուրաքանչյուր բարելի համար: Այս տվյալները հաստատել է նաև Oilmonster պարբերականը: Ըստ տվյալների՝ մարտի 26-ին այս տեսակ նավթի գինը վերականգնվել է մեկ բարելի դիմաց 2 դոլար, մինչդեռ փետրվարի վերջին գինը տատանվում էր 25–27 դոլարի սահմաններում: Wyoming Asphalt Sour-ը՝ ծծումբի բարձր պարունակությամբ նավթի տեսակ է, որը արտահանվում է Վայոմինգ նահանգում: Սովորաբար այն օգտագործվում է բիտումի և ասֆալտի արտադրության մեջ: Խառնուրդների մեծ ծավալի պատճառով՝ հիմնականում ծծումբի առկայության պատճառով, այն դժվար է մշակել, ինչը հանգեցնում է դրա էականորեն ցածր ինքնարժեքի՝ Brent և WTI տեսակների համեմատ: ESAI Energy ընկերության վերլուծաբան Էլիբաբեթ Մերֆիի կարծիքով, քանի որ Վայոմինգի նավթարդյունահանման կայանները գտնվում են նավահանգիստներից բավականին մեծ հեռավորության վրա, այն դժվար է հասցնել սպառողներին: «Այն պահեստարաններում, որոնք արագ են լցվում, գները կարող են բացասական լինել», -նշել է Մերֆին: Եթե այդ միջոցները չեն օգնում, արտահանողները ստիպված են դադարեցնել արտահանումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր