ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Անարգ «պպզող» պարոնա՛յք, ձեր ժամանակը սպառված է»․ Ալեքսանդր Քանանյան
03:10, 29.03.2020 | mamul.am
9628 | 0

Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարեանական ու սերժական մամուլը եւ տարատեսակ «սոռեսախեղդ» ֆէքերը վերջին աւրերին լիովին ինքնաբացայայտուել են՝ որպէս Արցախի գլխաւոր ոլիգարխ՝ խեղկատակ ստախաւս ու գանձագող Արայիկ Յարութիւնեանի կործանուող քրէակոյտ նաւակի յուսահատ փրկիչներ։ Բակո Սահակեանը, Սերժիկն ու տեղի հակապետական թափթփուկները որոշել են մարտի 31֊ին գլխաւոր ճակատամարտ տալ հայաստանակենտրոն պետականամէտ հանրութեանը։ Անարգ «պպզող» պարոնա՛յք, ձեր ժամանակը սպառուած է։ Ձեզ էլ ոչինչ չի աւգնելու՝ ո՛չ «կառանտինը», ո՛չ արտակարգ դրութիւնը, ո՛չ աւտար միլիարդատէրերն ու նրանց հետեւում կանգնած՝ Հայաստանի գաղութացմամբ շահագրգռուած երբեմնի կայսրութիւնը։ Արայիկը կարող է Ադրբեջանին Սարսանգի ջրերը խոստանալ, «կոլցոյ» գործողութեան հեղինակ տէրութեանը Ռուբէն Վարդանեանի եւ այլոց միջոցով հաւատարմութեան երդումներ ուղարկել․․․․, միեւնոյն է, Հայոց պետութեան դէմ ոտնձգող քրէական խաժամուժն անխուսափելիաւրէն կը մատնուի պարտութեան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր