ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է 600 հազարին. #Корреспондент
14:05, 28.03.2020 | mamul.am
6931 | 0

Մարտի 28-ի առավոտյան աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 598 070 դեպք՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների։
Առավոտյան 9։00-ի տվյալներով՝ մահացել է 27 761 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 131 772: COVID-19 կորոնավիրուսը հաստատվել է աշխարհի 177 երկրում:

Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է․ հիվանդ է 104 839 մարդ, մահացել է 1 711 մարդ, առողջացել 894-ը: Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 86 498 դեպք, մահացել է 9 134 մարդ, առողջացել 10 950-ը:
Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 81 946 դեպք, մահացել է 3 299 մարդ, առողջացել 75 098-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր