ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կառավարությունը չի աջակցում ներդրումներին և սպորտի զարգացմանը»․ Բ․ Հարությունյան
11:35, 29.03.2020 | mamul.am
4449 | 0

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մականախաղի նախկին մարզիչ ներդրողը ցանկանում է Գյումրիում սպորտային համալիր կառուցել և զարգացնել սպորտաձևը։ Արդեն ձեռք է բերել հողակտոր, բավական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրել, ներկրել մականախաղի արհեստական դաշտը՝ հույսով, որ պետությունը ընդհառաջ կգնա և կազատի արհեստական դաշտի ներկրման համար համապատասխան վճարներ կատարելուց (մոտ 11 մլն դրամ)։ Ներդրողի կողմից որոշակի ընթացակարգերի խախտումով պայմանավորված՝ կառավարությանն առընթեր բարեգործական կենտրոնը հրաժարվել է ազատել ներդրողին տուրքերից։ Անձամբ ծանոթանալով Գյումրիում կատարված դաշտի շինարարական աշխատանքներին և խնդրին՝ «Հանրային վերահսոկղության կենտրոնի» անունից առաջարկով դիմել եմ վարչապետին՝ կառավարության որոշմամբ ներդրողին ազատելու համապատասխան վճարներից, որի մերժման դեպքում՝ ներդրողը կդադարեցնի աշխատանքները, ինչն էլ օրինակ կծառայի այլ, պոտենցիալ ներդրողների համար ներդրում չանելու։ Ակնհայտ է, որ տարիներ են պետք մինչև սպորտաձևը զարգանա, ունենանք մրցունակ մարզիկներ, որից հետո ներդրողը կարող է ակնկալել շահույթ ստանալու մասին, իսկ մինչ այդ հարյուրավոր կամ հազարավոր երիտասարդներ կկտրվեն փողոցից և կմարզվեն։ Գյումրու զարգացման մասին ճառեր ասելու և պետական միջոցները ծախսելու փոխարեն՝ ստեղծվում է հնարավորություն մասնավորի միջոցները օգտագործել, անհրաժեշտ է ընդհամենը ընդհառաջել ներդրողին և ազատել այդ 11 մլն-ից։ Մի քանի փորձերից հետո կարողացա տեղեկություն ստանալ ուղարկածս նամակի ընթացքի մասին, բաժնից-բաժին, գերատեսչությունից գերատեսչություն տեղափոխված առաջարկս մինչ օրս էլ շարունակում է պետական գերատեսչություններում տեղափոխվել, մինչդեռ մեկ-երկու շաբաթից լրանում է մաքսազերծելու ժամկետը, որից հետո արհեստական դաշտը կպետականացվի։ Հավելեմ, որ ներդրողը ցանկանում է ներկրած դաշտը ետ տանել Հայաստանից, բայց այդտեղ էլ է խոչընդոտների հանդիպում։ Ամեն դեպքում շարունակելու եմ հետամուտ լինել խնդրին և սպասելու եմ նամակիս պատասխանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր