ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ուղղակի ապշեցուցիչ են մարդկային տրամաբանության և խելքի խորխորատները». Հայկ Մարտիրոսյան
04:25, 29.03.2020 | mamul.am
8978 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ աշխարհն ապուշ է և հիմար, նաև` ինքնասպան:

Ահռելի երկրներ` իրենց գիտնականներով, մեծ ու փոքր գործարարներով, բժիշկներով և ամբողջ հասարակություններով կարծում են, որ այս համաճարակն անչափ վտանգավոր է և աննախադեպ և դա գիտակցելով` փակում են սեփական տնտեսություններն ու երկրները` փաստացի կործանման եզրին հասցնելով դրանք ու միայն Հայաստանում և Ռուսաստանում` մի շարք բիբլիական մասշտաբի «հանճարներ» հասկացել են, որ աշխարհն ապուշ է, դավադիր և որ գրիպից, տուբերկուլյոզից և ավտովթարներից` առանձին-առանձին ավելի շատ մարդ է մահանում քան՝ այս նոր կորոնավիրուսից:

Ուղղակի ապշեցուցիչ են մարդկային տրամաբանության և խելքի խորխորատները:

Եվ ինչո՞ւ է նման «հանճարների» տեսակարար կշիռն այդքան շատ մեզնում: Ամենաշատն աշխարհում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2657 | 0
դեպի վեր