ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել». փոխոստիկանապետ
15:35, 28.03.2020 | mamul.am
3589 | 0

Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա. մարտի 28-ին նման պնդում արեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ դրանով հերքելով տարածված լուրերը։
Նա ասաց, որ մինչ մարտի 28-ն ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար 1889 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել, 1843 դեպքում մեքենաներից անձինք են իջեցվել, 48 արձանագրություն էլ կազմվել է սահմանվածից ավելի ուղևոր տեղափոխելու համար:
Նա հարկ համարեց ճշտել, որ ոստիկանությունը քաղաքացիներից չի պահանջում դիմակ ու ձեռնոց կրել, միակ պահանջը նրանց մոտ անձը հաստատող փաստաղթղի ու տեղաշարժման թերթիկի առկայությունն է: Ոստիկանության պետի տեղակալը հորդորեց բոլոր ամուսիններին՝ իրենց ու երեխաների անվտանգությունն ապահովելու համար տեղաշարժվել առանձին: Այն դիտարկմանը, թե քաղաքի որոշ հատվածներում մարդկային կուտակումներ են լինում, Հ.Մհրյանն ասաց.
«Չեմ բացառում, որ քաղաքացիների առանձին կուտակումներ կլինեն, բայց պետք է ըմբռնումով մոտենանք, որ ոստիկանության թվաքանակն անսահմանափակ չէ, ոստիկանությունն իր ծառայություններն իրականացնում է նշված երթուղիներով և հերթափոխով, հնարավորության դեպքում փորձում է պրոցեսը կառավարելի պահել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր