ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Նամակը հրապարակում եմ քաղաքացու համաձայնությամբ»․ Էդմոն Մարուքյան
15:45, 28.03.2020 | mamul.am
11031 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքացու նամակը. «Բարև Ձեզ, պարոն Մարուքյան։ Ախր այս օրերին չափից շատ ճնշված ու կաթվածահար է այն խավը, ով վարձակալությամբ է ապրում։ Կանգնել ենք փաստի առաջ՝ տան վարձերը հայթայթենք, թե՞ կոմունալները։ Այդքան հեռուստատեսությամբ և սոցկայքերով ասում են պետական պատկան մարմինները, որ անջատումներ չեն լինի, այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը/ով իմիջիայլոց կին է, ում հետ անգամ հակառակը պնդելն անօգուտ է/ և ասում, որ գրավոր իրենք ոչինչ չունեն։ Եթե մինչև ամսի 31-ը չվճարենք, անջատելու է։ Ասում է՝ ինձ ասել են ղեկավարությունից, որ անջատեմ։
Բնակ. հասցե Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 4ա շենք, բն. 23...այս հասցեում ապրում եմ վարձով, արդեն 5 տարի է։
Խնդրում եմ ավելի լուրջ մոտեցում դրսևորեք։ Մենք չենք ուզում չվճարել, ուղղակի ժամանակ է պետք, թեկուզ հետագա ամիսների ընթացքում աշխատենք ու վճարենք։

P. S. Նամակը հրապարակում եմ քաղաքացու համաձայնությամբ, որ նրանք, ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել՝ հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ավելին, այսպիսի հարյուրավոր զանգեր ու նամակներ եմ ստացել մեր քաղաքացիներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր