ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերից որևէ մեկում կորոնավիրուսով վարակման դեպք չկա
17:55, 28.03.2020 | mamul.am
3459 | 0

Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում առաքելություն իրականացնող ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերի զինծառայողներից ոչ ոքի մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը։ Նա Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի հետ միասին կապ հաստատեց Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում գտնվող զինծառայողների հետ։

«ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկվել հակահամաճարակային գործողություններ՝ կորոնոավիրուսի ներթափանցումն ու տարածում կանխելու նպատակով։Մենք նաև ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես են կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերում»,- նշեց Շուշան Ստեփանյանը։

Գնդապետ Արտակ Տոնոյանն ընդգծեց, որ իրենք մշտական կապի մեջ են արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի հետ։

«Մենք մշտապես ստանում ենք համապատասխան տեղեկություններ մեր զինծառայողների առողջական վիճակի, իրականացվող ծառայության մասին, տիրապետում ենք իրավիճակին։ «Հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում տարբեր ուղղություններով մենք մասնակցում ենք առաքելության։ Աֆղանստանում և Կոսովոյում առաքելությունն իրականացվում է «ՆԱՏՕ»-ի հետ համատեղ։ ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն է իրականացվում Լիբանանում։ Զորախմբերում մշտապես իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և այս պահին որևէ վարակված, նույնիսկ կոնտակտավոր չունենք»,- ասաց Տոնոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր