ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Մայր Աթոռում կատարվել է Հայրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը
19:00, 28.03.2020 | mamul.am
7952 | 0

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվել է Հայրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:
Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը
Մայր Աթոռում կատարվել է Հանրապետական մաղթանք․ դուրս է բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր