ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ
23:05, 28.03.2020 | mamul.am
10145 | 0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողները կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում մշտադիտարկում են իրականացրել մի շարք արտադրամասերում և խանութներում:

Վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պարետի ուղեցույցի պահանջների խախտումներ, մասնավորապես.

  • Ապահովված չեն եղել պայմաններ ձեռքերը լվանալուց հետո չորացման համար,
  • Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատողները չեն կրել դիմակներ,
  • Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ,
  • Չի իրականացվել աշխատակիցների ջերմաչափում, առկա չի եղել աշխատակիցների ջերմության չափման նշումներով գրանցամատյան,
  • Չեն եղել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ, աշխատակիցների տնային հագուստները կախված են եղել բաց տարածքում։

Դիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ:

Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր