Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մի շարք սուպերմարկետներում խախտումներ են արձանագրվել
20:35, 28.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «Մի շարք սուպերմարկետներում խախտումներ են արձանագրվել.

ՀՀ պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր