ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը․ #РИАНовости
22:05, 28.03.2020 | mamul.am
9119 | 0

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 182-ը, օրվա ընթացքում վարակվել է 17 մարդ, գրանցվել է չորրորդ մահը․ այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը։

Ավելի վաղ, շտաբը հաղորդել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 165 մարդ, որից 15-ը ապաքինվել է: Գրանցվել է երեք մահվան դեպք: Հիվանդների թվում կա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
«Արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք և մահվան մեկ փաստ: 163 ակտիվ վարակակիրները բժիշկների հսկողության տակ են, նրանց 23-ի վիճակը ծանր է», -հայտնում է օպերատիվ շտաբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր