Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 182-ը, օրվա ընթացքում վարակվել է 17 մարդ, գրանցվել է չորրորդ մահը․ այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը։ Ավելի վաղ, շտաբը հաղորդել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 165 մարդ, որից 15-ը ապաքինվել է: Գրանցվել է երեք մահվան դեպք: Հիվանդների թվում կա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: |