ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Անթույլատրելի ենք համարում շահարկումները». Դավիթ Բաբայանը՝ Արցախում ընտրությունների մասին
22:45, 28.03.2020 | mamul.am
5829 | 0

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ամփոփել է Արցախում ընթացող քարոզարշավը: Նա անդրադարձել է նաև այն քննադատություններին, թե Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հնարավոր վտանգը:

«Անթույլատրելի ենք համարում շահարկումները: Մենք չգիտենք՝ կորոնավիրուսի հետ կապված հարցերն ինչքան կտևեն: Կարող է կորոնավիրուսը տևի 4, 5 կամ 6 ամիս. մենք պետք է շուտ ձևավորենք նոր կառավարման օղակներ, նոր ԱԺ պետք է ընտրվի, գործադիր թևը պետք է կազմավորվի, որը վաղը, աստված չանի, եթե լինեն ինչ-որ խնդիրներ, պետությունն ունենա իր ուժեղ համակարգը, որ կարողանանք դիմակայել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կորոնավիրուսի էպիդեմիան չբերի նաև քաղաքական կորոնավիրուսի և կաթվածահար լինի մեր պետությունը»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք է ամեն ինչ անենք, որ այս էպիդեմիան չբերի նաև քաղաքական կորոնավիրուսի». Դավիթ Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր