ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
23:50, 28.03.2020 | mamul.am
6628 | 0

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցները ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են. «Արդարությունը և ողջամտությունը վերականգնելու ճանապարհին.

Արդեն մեկ ամիս է, ինչ ՁԻԱՀ֊-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները սեփական դիմումների համաձայն ազատված են աշխատանքից:

Աշխատանքից ազատման դիմումները ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու անհիմն որոշման հնարավոր հետևանքներին որոշման հեղինակների ուշադրությունը հրավիրելուն, մեկ տարի չլսված ձայնը լսելի դարձնելուն ուղղված հարկադրված քայլ էր:

Մասնագիտական և մարդկային տեսանկյունից չափազանց ծանր այդ քայլին դիմեցինք՝ չցանկանալով դառնալ նշված որոշման իրագործման անցանկալի հետևանքների կրողը:

Առ այսօր որևէ արձագանք երկրի առողջապահական համակարգում աննախադեպ այս երևույթին չկա:

Այնուհանդերձ, վստահ ենք, որ ի վերջո մեր ձայնը տեղ կհասնի և արդարությունը կվերականգնվի։

ՁԻԱՀ֊ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու իրական նպատակներին և գործընթացի հիմնական դերակատարներին կանդրադառնանք ավելի ուշ։

Իսկ այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը հանրային առողջության սպառնալիքի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին և այդ մարտահրավերի հաղթահարմանը։

Պահպանեք ձեր և ձեր մտերիմների առողջությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր