ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում». Դավիթ Սանասարյան
12:35, 29.03.2020 | mamul.am
23692 | 2

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. ի՞նչ զգացողություն կունենաք, եթե իմանաք, որ ձեր անպատասխանատու քայլի արդյունքում մարդ է մահացել։

Արդյոք նորից կանտեսեք բոլոր հորդորներն ու էլի սովորականի պես նոր զոհին «կփնտրեք»։

Եթե ձեզ չեք պատկերացնում այդ դերում, կլինի մի քիչ պատասխանատվություն ցուցաբերեք, ու ինքներդ ձեզ ասեք, որ ո՛չ, դուք չեք կարող ուրիշի մահվան պատճառ դառնալ, չեք կարող այլոց լույսը մարել, չեք կարող ուրիշի երեխուն որբ թողել...

Արդյոք պետք է դա արվի ավտովթարի, այլ դիտավորայլ կամ անզգույշ արարքների արդյունքում, որ մեղքի զգացողությունը մեծ ու անտանելի լինի։ Ուզում եմ հասկանալ՝ տարբերությունը ո՞րն է, երբ դու զգուշացված ես հնարավոր աղետի մասնակիցը դառնալու մասին, բայց շարունակում ես ճակատագրապաշտությամբ զբաղվել։ Կարող եք վիրավորել ինձ, կարող եք ատել, բայց ես ձեզ սիրելով եմ այս հարցերը տալիս, որ մի քիչ պատասխանատվության զգացողություն արթնանա ու չմասնակցեք վարակի տարածմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր