ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք միշտ պահանջատեր ենք լինելու և քննադատելու ենք ցանկացած ապօրինություն». Գևորգ Դավթյան
04:10, 30.03.2020 | mamul.am
5422 | 0

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ որոշ մասնավոր դեպքերով քննադատում ենք իրավապահ մարմինների գործողությունները, ոմանք առիթը բաց չեն թողնում և նշում` իբրև վերադարձել ենք 90-ականներ, սակայն ոչ, օրինակ, մինչ հեղափոխական ժամանակահատված, դե հասկանալի է.... Եվ ինձ համար նաև ծիծաղելի` փորձելով ամբողջությամբ ի չիք դարձնել հեղափոխությունից հետո եղած ձեռքբերումները, այդ թվում` իրավապահ համակարգում։ Այս նոր ժամանակներում, ի համեմատ նախորդիվ, իրավապահները համեմատաբար շատ ավելի զուսպ և հարգալից են։ Հարգելիներս, անկախ ամեն ինչից, մենք միշտ պահանջատեր ենք լինելու և քննադատելու ենք ցանկացած ապօրինություն, սակայն դա չի նշանակում, որ հետընթաց ենք ապրում, քանզի իրավախախտումները բնորոշ են անգամ բազմաթիվ այլ զարգացող երկրներում, որոնց դեմ էլ ամենօրյա պայքար ենք մղում միասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր