Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ որոշ մասնավոր դեպքերով քննադատում ենք իրավապահ մարմինների գործողությունները, ոմանք առիթը բաց չեն թողնում և նշում` իբրև վերադարձել ենք 90-ականներ, սակայն ոչ, օրինակ, մինչ հեղափոխական ժամանակահատված, դե հասկանալի է.... Եվ ինձ համար նաև ծիծաղելի` փորձելով ամբողջությամբ ի չիք դարձնել հեղափոխությունից հետո եղած ձեռքբերումները, այդ թվում` իրավապահ համակարգում։ Այս նոր ժամանակներում, ի համեմատ նախորդիվ, իրավապահները համեմատաբար շատ ավելի զուսպ և հարգալից են։ Հարգելիներս, անկախ ամեն ինչից, մենք միշտ պահանջատեր ենք լինելու և քննադատելու ենք ցանկացած ապօրինություն, սակայն դա չի նշանակում, որ հետընթաց ենք ապրում, քանզի իրավախախտումները բնորոշ են անգամ բազմաթիվ այլ զարգացող երկրներում, որոնց դեմ էլ ամենօրյա պայքար ենք մղում միասին»։ |