ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Փորձեցի ինքս պարզել և խանութներում արձանագրեցի խայտառակ վիճակ». Գագիկ Համբարյան
12:20, 29.03.2020 | mamul.am
22959 | 2

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն վարչապետ, զսպե՛ք գնաճը

Այս օրերին բավականին ակտիվ քննարկվում է սննդի գնաճը... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատահական» հեռախոսազանգերի միջոցով փորձում է մարդկանցից ճշտել՝ ապրանքները թանկացել են, թե ոչ... Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և իշխանամետ որոշ սազանդարներն էլ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ որևէ մեկը բարձրաձայնում է գնաճի մասին ու դրան հակառակ, առանց որևէ ապացույցի հայտարարում են, որ գնաճ չկա...

Փորձեցի ինքս պարզել և խանութներում արձանագրեցի խայտառակ վիճակ՝ հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքի առումով...

Այսպես, ոչ շատ մեծ, բայց գնաճ կա կաթնամթեքի արտադրանքի մեջ...

Թանկացել է նաև ձուն՝ 35/40 դրամից հասնելով 45/60 դրամի...

Ալյուրի շուկայում ընդհանրապես անհասկանալի վիճակ է. ալյուրի տեղական որոշ տեսակներ ոչ միայն թանկացել են, այլև ընդհանրապես չկան՝ դեֆիցիտ է... Օրինակ՝ «Բաղրամյանի ալյուրը»... Ինչ վերաբերում է ներկրված, հատկապես ռուսական ալյուրին, ապա այն բավականին թանկացել է...

Բավականին թանկացել է երշիկեղենը... Այսպես, «Բարի Սամարացի» ֆիրմայի «Լեռնային հսկա» երշիկի 1 կիլոգրամը 3300 դրամից հասել է 4000 դրամի, իսկ «Բժշկական» երշիկը 2800-ից թանկացել է մինչև 3000 դրամի... «Բեկոն» ֆիրմայի երշիկեղենը ևս թանկացել է... Բավականին թանկացել է ձավարեղենը... Այսպես, հնդկաձավարի 1 կիլոգրամը 500 դրամից դարձել է 700 դրամ...

Թանկացել է նաև մակարոնեղենը... Իտալական և ռուսական արտադրության մակարոնեղենն արձանագրել է զգալի գնաճ, իսկ հայկական «Մելո Գրանո» ֆիրմայի մակարոնեղենը 330 դրամից հասել է 360 դրամի... Խայտառակ թանկացել է օղին... Օրինակ՝ 0,5 լիտրանոց «Ստալիցա» օղին 1100 դրամից հասել է 1820 դրամի, իսկ «Ավշարի» 0,5 լիտրանոց «Իմպերսկայա» օղին 900 դրամից դարձել է 1650 դրամ...
50-100 դրամով թանկացել են ռուսական և ուկրաինական արտադրության թխվածքաբլիթները...Օրինակ՝ «Յաշկինո» ֆիրմայի արտադրանքը...
Շեշտակի թանկացել են «Անկոր» և «Վալիո» կարագների գները... Եթե մի քանի օր առաջ «Անկոր»-ի 1 կիլոգրամն արժեր 3900 դրամ, ապա այժմ այն հասել է 4500 դրամի, իսկ «Վալիո»-ն 3800 դրամից հասել է 4280 դրամի...

Ուղղակի թռիչքաձև աճել է մրգերի գինը, հատկապես՝ վիտամին C-ով հարուստ մրգերը. կիվիի 1 կիլոգրամը 1200 դրամից հասել է 1600 դրամ, նարինջը՝ 500-ից հասել է 700-750 դրամի, 1 լիմոնի գինը 150-200 դրամից բարձրացել է մինչև 300/350 դրամ... Բավական թանկացել են նաև մանդարինը, խնձորը, տանձը և այլն...

Դե իսկ կոճապղպեղի (իմբիր) մասին խոսելն ավելորդ է. 13-14 հազար դրամով (1 կիլոգրամի մասին է խոսքը) եթե գտնես, ապա բախտավոր կհամարվես...

Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞...

Իշխանավորներին և նրանց սպասարկող օգտատերերին խորհուրդ եմ տալիս խանութներ մտնելիս հանել «վարդագույն ակնոցները» և առնչվել գնային դառն իրականության հետ՝ ինչպես դա այս օրերին անում ենք շարքային քաղաքացիներս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր