Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ես» և «ինձ» Որքան եսասեր է մարդը, այնքան մեծ է ինքն իրեն արդար և իր գործողություններն արդարացված համարելու գիտակցված կամ չգիտակցված զգացումը: Որովհետև եսասեր մարդու գործողությունները սնվում են սեփական «ես»-ին ծառայելու և այլոց դրան ծառայեցնելու մղումներով: Չէ՞ որ աշխարհը պտտվում է նրա շուրջը: Եսասեր ակտիվ մարդը, լինի ինտելեկտուալ թե տգետ, հզոր ուժ է, կասկածները, պատասխանատվությունը, մեղքի զգացումը նրան չեն խանգարում: Քաղաքական գործիչ եսասերների՝ սեփական գործողությունների հնարավոր և առկա վատ հետևանքներն ընկալվում են որպես սեփական, ոչ թե հանրային կորուստներ: Վաղն Արցախում ընտրություններ են: Այս փաստն առանձին քաղաքական գործիչների եսասիրության հետևանք է: Արցախի և հայության համար դրանց հնարավոր և կանխատեսելի բացասական հետևանքների (վարակի տարածում, ընտրությունների լեգիտիմության և Արցախի կառավարության ժողովրդավարության թերագնահատում և այլն) լիկվիդացիային ուղղված են լինելու Արցախի, Հայաստանի և հայության բոլոր ռեսուրսները՝ պետական բյուջեները, ֆինանսական այլ միջոցները (առողջապահական, ընտանեկան, գործուղումներ...), վարչական, դիվանագիտական, ինտելեկտուալ ջանքերը: Այս ամենը, ըստ էության, ծառայելու են եսասիրությանը՝ միաժամանակ սնելով նաև եսասիրությունը»: |