ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այս փաստն առանձին քաղաքական գործիչների եսասիրության հետևանք է». Հրանուշ Խառատյան
03:05, 30.03.2020 | mamul.am
5721 | 0

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ես» և «ինձ»

Որքան եսասեր է մարդը, այնքան մեծ է ինքն իրեն արդար և իր գործողություններն արդարացված համարելու գիտակցված կամ չգիտակցված զգացումը: Որովհետև եսասեր մարդու գործողությունները սնվում են սեփական «ես»-ին ծառայելու և այլոց դրան ծառայեցնելու մղումներով: Չէ՞ որ աշխարհը պտտվում է նրա շուրջը: Եսասեր ակտիվ մարդը, լինի ինտելեկտուալ թե տգետ, հզոր ուժ է, կասկածները, պատասխանատվությունը, մեղքի զգացումը նրան չեն խանգարում: Քաղաքական գործիչ եսասերների՝ սեփական գործողությունների հնարավոր և առկա վատ հետևանքներն ընկալվում են որպես սեփական, ոչ թե հանրային կորուստներ:

Վաղն Արցախում ընտրություններ են: Այս փաստն առանձին քաղաքական գործիչների եսասիրության հետևանք է: Արցախի և հայության համար դրանց հնարավոր և կանխատեսելի բացասական հետևանքների (վարակի տարածում, ընտրությունների լեգիտիմության և Արցախի կառավարության ժողովրդավարության թերագնահատում և այլն) լիկվիդացիային ուղղված են լինելու Արցախի, Հայաստանի և հայության բոլոր ռեսուրսները՝ պետական բյուջեները, ֆինանսական այլ միջոցները (առողջապահական, ընտանեկան, գործուղումներ...), վարչական, դիվանագիտական, ինտելեկտուալ ջանքերը: Այս ամենը, ըստ էության, ծառայելու են եսասիրությանը՝ միաժամանակ սնելով նաև եսասիրությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր