ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Արցախում պարտավոր են հետաձգել ընտրությունները և վերջ». Դավիթ Սանասարյան
14:25, 29.03.2020 | mamul.am
83610 | 1

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Հասկանալի պատճառներով քաղաքական զսպվածություն էի դրսևորում, բայց Հայաստանի (Արցախը՝ ներառյալ) անվտանգությունն ամեն ինչից վեր է։

Արցախում պարտավոր են հետաձգել ընտրությունները և վերջ։

Ո՛չ մի պաշտոն, ո՛չ մի քաղաքական միջոցառում չի կարող քաղաքացու ու պետության շահից կարևոր լինել։

Երևանում գիտակցվեց համաճարակի տարածման պայմաններում հանրաքվեի դադարեցման անհրաժեշտությունը, Արցախում ևս պետք է դադարեցվեն ընտրական պրոցեսները, առանց որևէ պատճառաբանության։

Եթե գիտակցություն չկա, ազգային անվտանգության ցանկացած սպառնալիք չեզոքացնում են ուժով։ Այնպես որ, շարժվեք տիկնայք և պարոնայք, հապաղելը վտանգավոր է։ Մանրամասների ու նրբությունների մասին չասեմ, ինձնից լավ գիտեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր