Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 482.24, EUR 525.21, RUB 6.71, GBP 587.08
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
14:20, 29.03.2020

Հայաստանի կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: 2014-ին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում:

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին՝ Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։

Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում՝ Արթուր Մալավսկու և Ստանիսլավ Վիեխովիչի մոտ, ուսումն ավարտել է 1958թ.։ Այնուհետև նշանակվել է նույն կոնսերվատորիայի դասախոս։ 1966–1968թթ. Պենդերեցկին դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1968-ին դրամաշնորհ է ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման կազմակերպությունից։

1972թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Միջազգային մակարդակով Պենդերեցկու առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959թ. Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ը՝ երեք ստեղծագործություններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի (մյուս երկու աշխատանքներն են Դավթի սաղմոսները և Ճառագայթումը)։ 1959թ. գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին։ Այս երկի համար, որը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին։ 1966թ. գրել է իր առաջին խոշոր աշխատանքը Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին՝ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։ Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր