Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.00, EUR 526.57, RUB 6.76, GBP 588.54
+11 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Քաղավիացիայի կոմիտեն՝ ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթների մասին
15:00, 29.03.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝

Ս․թ․ մարտի 29-ին
• «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի
AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը,
• «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)-Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը,
• «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի
KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 15։45) և KAR 378 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը: Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր