ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Արման Թաթոյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու դեպքի վերաբերյալ
15:15, 29.03.2020 | mamul.am
10661 | 0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այս դեպքով երեկ չհասցրեցինք արձագանքել հրապարակային:

Երեկ մեր թեժ գծին ստացել ենք ահազանգ, որով իրականացրել ենք անհրաժեշտ գործողություններ։ Դրանից բացի, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Փաստաբանն այսօր կամ վաղը կներկայացնի ինձ ուղղված գրավոր դիմում՝ մանրամասներով:

Երեկ նաև խոսել եմ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրեց, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Նշեց նաև, որ հարուցված է քրեական վարույթ։ Այս հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Աշխատակազմին տվել եմ հարցը մեր անմիջական ուշադրության ներքո պահելու հանձնարարական՝ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները կատարելու պահանջով»:

Հիշեցնենք, որ Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել էին, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման էին ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ 28-ամյա Տիգրան Կարապետյանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր