ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայաստանը պետք է դիմի միջազգային ֆինանսական կառույցներին որոշ վարկերի ներման և վարկային արձակուրդի համար». Էդգար Առաքելյան
05:20, 30.03.2020 | mamul.am
5097 | 0

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ միջազգային ֆինանսական կառույցնե՞րը.

Հայաստանը պետք է դիմի միջազգային ֆինանսական կառույցներին որոշ վարկերի ներման և վարկային արձակուրդի համար։

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը մեղմելու համար երկրների կառավարությունները վարկային արձակուրդներ են տրամադրում իրենց քաղաքացիներին ու տնտեսվարողներին։ Շատ դեպքերում ներվում են նրանց վարկային պարտավորությունները։ Կարծում եմ՝ այս համատեքստում կարևոր է, որպեսզի միջազգային խոշոր ֆինանսական կառույցները ներեն, հատկապես, փոքր և տնտեսապես խոցելի երկրների վարկային պարտավորությունները կամ դրանց մի մասը, որպեսզի այդ երկրները կարողանան վարկային պարտավորությունների ազատումից առաջացած հավելյալ միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանն ու տնտեսության վերականգմանը։
Հայաստանը պետք է դիմի միջազգային ֆինանսական գործընկերներին, վարկայն որոշ պարտավորությունների ներման և վարկային արձակուրդի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր